top of page

Քաշը՝

50 գրամ - 1000 դրամ

100 գրամ- 1500 դրամ

500 գրամ- 4000 դրամ

1 կգ - 7000 դրամ

Կոկոսի յուղ

1 000,00AMDЦена

Յուղն իր բաղադրությամբ յուղոտ չէ, այն չի աղտոտում ծակոտիները: Կոկոսի յուղի ազդեցությունը մազերի վրա զգալիորեն նվազեցնում  մազերի մեջ սպիտակուցի կորուստը դրանք շամպույնով լվանալիս: Մազերի վրա կոկոսի  յուղի շերտը պաշտպանում է մազերի մանրաթելերը սանրելու ընթացքում առաջացող այտուցներից և վնասներից: Կոկոսի յուղն ունի հիպոլիպիդեմիկ ազդեցություն: Հայտնի է նրա հակաբիոտիկ և հակավիրուսային ակտիվությունը (գրիպի, կարմրուկի, հերպեսի վիրուսների դեմ):

Կոկոսի յուղը նախատեսված է

Չոր, գրգռված, զգայուն մաշկի, համար;

Զտված յուղն օգտագործվում է վերքերի բուժման համար;

Արդյունավետ է չոր մաշկի, ճաքերի, այրվածքների համար.

Կոկոսի յուղը և արմավենու սերմերի յուղը  ամենալավ միջոցներն են մաշկը առողջ պահելու համար

Կանխում է ձեռքերի և կրունկների ճաքերի առաջացումը:

· Արևային  լոգանք ընդունելուց և դրանից հետո  կոկոսի յուղը ստեղծում է կայուն պաշտպանիչ շերտ.

Մազերի խնամքի համար (կատարելապես խոնավեցնում է մազերը և գլխամաշկը):

Կոկոսի յուղը պատկանում է լաուրինային յուղերի խմբին: Յուղերի այս խմբին բնորոշ է հագեցած ճարպաթթուների մեծ պարունակությունը ածխածնի 12 և 14 ատոմների թվերով, ինչով էլ պայմանավորված է զանգվածի պնդությունը: Բաղկացած է կարճ և միջին շղթայի հագեցած ճարպաթթուների տրիգլիցերիդներից: Դրանով է պայմանավորված մաշկի մեջ արագ ներծծվելու նրա հատկությունը:

Ուղղակի մերսման միջոցով այն վայրկյանների ընթացքում մաշկը դարձնում է «թավշյա»: Օժտված  է բարձր կենսաբանական ակտիվությամբ, պաշտպանիչ թաղանթ է կազմում մաշկի մակերևույթի վրա, պաշտպանում, փափկացնում, հարթեցնում է մաշկը: Ունի խոնավեցնող, սնուցող, հակաբորբոքային ազդեցություն: Օժտված է նաև մաքրող և փրփրող հատկություններով: Բջիջների կողմից լիարժեք կլանման շնորհիվ մաշկը դառնում է փափուկ, նուրբ, էլաստիկ, փոքր կնճիռները անհետանում են: Այս յուղը սնուցում է մաշկը և պաշտպանում է այն շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից: Յուղը հարմար է մաշկի բոլոր տեսակների համար:

Похожие товары

bottom of page